Հոդված 3
Հոդված 3
Հետընդունման դիմումների ընթացակարգը և պատասխանները
1) Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ներկայացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հետընդունման դիմումը (Համաձայնագրի 5-րդ հավելված) գրավոր ձևակերպված և Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն, հաղորդակցման ցանկացած միջոցով, այդ թվում՝ Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի, Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետներում:
2) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ներկայացնում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հետընդունման դիմումի վերաբերյալ իր պատասխանը գրավոր, հաղորդակցման ցանկացած միջոցով, այդ թվում՝ Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի, Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված ժամկետներում:
3) Հետընդունման դիմումի և սույն հոդվածի 2-րդ կետում նշված պատասխանի մեջ առկա անձնական տվյալների մշակումը կատարվում է Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթներին համաձայն: