Հոդված 7
Հոդված 7
Հետընդունման ենթակա անձի փոխադրման ընթացակարգը
1) Հայցող Պայմանավորվող կողմը Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացնում է Հայցվող Պայմանավորվող կողմին Համաձայնագրի 12-րդ հոդվածում նշված անձի փոխադրման եղանակների և տրանսպորտային միջոցների մասին:
2) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տեղեկացնում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին փոխադրման եղանակների ընդունելի լինելու վերաբերյալ հնարավորինս կարճ ժամկետում, սակայն 1-ին կետում նշված տեղեկությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 4 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Հայցող Պայմանավորվող կողմի առաջարկած փոխադրման եղանակներն ընդունելի չեն Հայցվող Պայմանավորվող կողմի համար, ապա փոխադրման այլ եղանակները քննարկվում են հնարավորինս կարճ ժամկետում։
3) Եթե փոխադրումը հետաձգվել է որևէ իրավական կամ գործնական խոչընդոտի պատճառով, Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը անմիջապես տեղեկացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին խոչընդոտների մասին և նշում է փոխադրման նախատեսված ժամը և վայրը:
4) Հետընդունման ենթակա անձի փոխադրման հետ կապված փաստաթղթերը ձևակերպվում են՝ օգտագործելով սույն Արձանագրության 1-ին հավելվածի ձևանմուշը: