Հոդված 6
Հոդված 6
Տարանցման դիմում ներկայացնելը և դրան պատասխանելը
1) Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր կազմված տարանցման դիմումը Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ներկայացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հաղորդակցության ցանկացած միջոցով, այդ թվում՝ Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի, նախատեսված տարանցումից առնվազն 7 (յոթ) օրացուցային օր առաջ:
2) Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված տվյալներից բացի, տարանցման դիմումը պարունակում է նաև երաշխիք առ այն, որ անձը ընդունվում է վերջնական նպատակակետ հանդիսացող պետության կողմից:
3) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տարանցման դիմումի պատասխանը ներկայացնում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հաղորդակցության ցանկացած միջոցով, այդ թվում՝ Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի, գրավոր, Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված ժամկետներում:
4) Եթե Հայցող Պայմանավորվող կողմը գտնում է, որ տարանցման ընթացքում անհրաժեշտ է Հայցվող Պայմանավորվող կողմի աջակցությունը, ապա այս հարցը նույնպես ներառվում է տարանցման դիմումի մեջ (Համաձայնագրի 6-րդ հավելված): Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տարանցման դիմումի պատասխանի մեջ տեղեկացնում է Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին նման աջակցության տրամադրման հնարավորության մասին:
5) Եթե տարանցումը հետաձգվել է որևէ իրավական կամ գործնական խոչընդոտի պատճառով, Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը անմիջապես, սակայն ոչ ուշ, քան տարանցումից 1 (մեկ) օր առաջ տեղեկացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին խոչընդոտների մասին և նշում է տարանցման համար նախատեսված ժամը և վայրը:
6) Տարանցման դիմումի մեջ և սույն հոդվածի 3-րդ կետում նշված պատասխանում ներառված անձնական տվյալների մշակումը կատարվում է Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթների համաձայն: