Հոդված 2
Հոդված 2
Սահմանային անցակետերը
1) Պայմանավորվող կողմերի հետևյալ սահմանային անցակետերը նախատեսված են հետընդունման և տարանցման համար.
ա) բուլղարական Պայմանավորվող կողմի համար՝
Սոֆիայի օդանավակայան BCP
Վառնայի օդանավակայան BCP
Բուրգասի օդանավակայան BCP
բ) հայկական Պայմանավորվող կողմի համար՝
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Երևան։
2) Անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինները առանձին գործերով կարող են որոշել այլ սահմանային անցակետեր, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին կետում:
3) Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անմիջապես կծանուցեն սույն հոդվածի 1-ին կետում նշված սահմանային անցակետերի փոփոխության մասին: Այդ փոփոխությունները չեն դիտարկվում որպես սույն Արձանագրության 13-րդ հոդվածով սահմանված փոփոխություններ և ուժի մեջ են մտնում ծանուցումն ստանալու օրվանից: