Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Արձանագրությունը կնքվում է անժամկետ։

2. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին։

3. Պայմանավորվող կողմը, ստանալով վերջին ծանուցումը, կտեղեկացնի Համաձայնագրի 19-րդ հոդվածում նշված Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի կողմից անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտման մասին և կտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին, որ ծանուցումը կատարվել է։ Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին ծանուցելուց հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը:

4. Սույն Արձանագրության փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն գրավոր՝ Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այդ փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն և կկազմեն սույն Արձանագրության բաղկացուցիչ մասը։

5. Սույն Արձանագրության գործողությունը դադարեցվում է Համաձայնագրի գործողության դադարեցման հետ միաժամանակ։

Կատարված է Պրահա քաղաքում, 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, երկու բնօրինակով, հայերեն, չեխերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

Հայցող պետության իրավասու մարմին։ Հղում հմ.

Հայցվող պետության իրավասու մարմին։

ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱՆ ԱՆՁԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրության 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն

Ա. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1. Ամբողջական անունը (ընդգծել ազգանունը)------------------------------------------------------------------

2. Ծննդյան տարեթիվը և վայրը ---------------------------------------------------------------------------------

3. Սեռը---------------------------------------------------------------------------------------------------------------------

4. Քաղաքացիությունը--------------------------------------------------------------------------------------------------

5. Փոխադրվող անձի առողջական վիճակը-----------------------------------------------------------------------

Բ. ՈՒՂԵԿՑՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1. Ամբողջական անունը (ընդգծել ազգանունը)-------------------------------------------------------------------

2. Ծննդյան տարեթիվը և վայրը---------------------------------------------------------------------------------------

3. Սեռը------------------------------------------------------------------------------------------------------------------------

4. Քաղաքացիությունը-----------------------------------------------------------------------------------------------

5. Առողջական վիճակը---------------------------------------------------------------------------------------------

Գ. ՈՒՂԵԿՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1. Ամբողջական անունը (ընդգծել ազգանունը)-------------------------------------------------------------------

2. Ծննդյան տարեթիվը և վայրը-----------------------------------------------------------------------------------

3. Սեռը-----------------------------------------------------------------------------------------------------------------

4. Քաղաքացիությունը-----------------------------------------------------------------------------------------------

5. Առողջական վիճակը---------------------------------------------------------------------------------------------

Դ. ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԸ

1. ………………………………

2. ………………………………

3. ………………………………

Ե. ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ………………………………

(Ամիս, ամսաթիվ) ………………………………

(Վայր) ………………………………................

Հայցող պետության իրավասու մարմնի համար

Անուն՝

Ազգանուն՝

Պաշտոն՝

Ստորագրություն

Հայցվող պետության իրավասու մարմնի համար

Անուն՝

Ազգանուն՝

Պաշտոն՝

Ստորագրություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։