Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1. Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ տվյալ անձի փոխադրումն իրականացրած ավիաընկերության կողմից փաստաթղթերի կամ գրավոր հաստատման ներկայացումը նույնպես համարվում է prima facie քաղաքացիության ապացույց՝ ի լրումն Համաձայնագրի 2-րդ Հավելվածում թվարկված ապացույցների։

2. Այն դեպքում, երբ հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը գտնում է, որ Համաձայնագրի 1-4-րդ Հավելվածներում թվարկված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր ևս հնարավոր է վերաբերելի լինեն երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիության կամ հետընդունման պայմանների հաստատման համար, այդ փաստաթղթերը կարող են կցվել հետընդունման դիմումին։ Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիությունը կամ հետընդունման պայմանները համարվում են հաստատված, եթե վերոնշյալ դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը հաստատում է դրանք։

3. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կփոխանակեն անձնագրերի և նույնականացման քարտերի նմուշները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։