Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Համաձայնագրի 1-ին հոդվածի «ժա» կետով նախատեսված` դրա 20-րդ hոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ Համաձայնագրի կիրարկման համար պատասխանատու իրավասու մարմիններն են՝

Հայկական կողմից՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը

Հասցե՝ 0037, Երևան, Կ. Ուլնեցու 31

Չեխական կողմից՝

Չեխիայի Հանրապետության Ոստիկանությունը,

Օտարերկրացիների հարցերով Ոստիկանության ծառայության վարչությունը

Հասցե՝ 130 51, Պրահա 3, P.O.BOX 78, Օլշանսկա 2

2. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն (30) օրացուցային օրվա ընթացքում, ինչպես սահմանված է 11-րդ հոդվածում, Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն իրավասու մարմինների կոնտակտային տվյալները։ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները միմյանց կծանուցեն նշված կոնտակտային տվյալներում որևէ փոփոխության մասին։

3. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անմիջապես կծանուցեն իրավասու մարմինների ցանկացած փոփոխության մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։