Հոդված 8
Հոդված 8
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ
1. Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ օդային ճանապարհով իրականացվող հետընդունումը և տարանցումը կիրականացվի սահմանային հետևյալ անցակետերում, եթե այլ բան համաձայնեցված չէ.
Հայաստանի Հանրապետությունում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան.
Չեխիայի Հանրապետությունում՝ Պրահայի Վացլավ Հավել օդանավակայան:
2. Ցամաքով փոխանցման դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համաձայնության կգան սահմանային անցակետերի վերաբերյալ առանձին դեպքերի համար։