Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՏԱՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Տարանցման դիմումները պետք է ներկայացվեն հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին նախատեսված տարանցումից առնվազն տասը (10) օրացուցային օր առաջ։ Տարանցման դիմումը կպարունակի, եթե անհրաժեշտ է, Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկությունը։ Այս տեղեկությունը կմուտքագրվի տարանցման դիմումի «Գ» մասում։

2. Տարանցման գործողությունը, որպես սկզբունք, կիրականացվի օդային ճանապարհով։ Հնարավոր ուղեկցորդների վերաբերյալ մանրամասները, ինչպես շարադրված է սույն Արձանագրության 6-րդ հոդվածի 3-րդ կետում, կմուտքագրվեն տարանցման դիմումի «Բ» մասում։ Այս տվյալներին վերաբերող ցանկացած փոփոխության մասին պետք է անհապաղ ծանուցվի։

3. Ուղեկցող խմբի անդամները հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում իշխանություն չեն գործադրի, զինված չեն լինի, պարտավորված կլինեն հարգել հայցվող Պայմանավորվող կողմի պետության իրավական համակարգը և իրենց մոտ կունենան հայցվող Պայմանավորվող կողմի տված տարանցման համաձայնության պատճենը։

4. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ուղեկցող խմբի անդամներին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն և օժանդակություն։ Օդային տարանցման դեպքում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի պաշտոնյաները՝ որպես տվյալ անձի վերահսկողության մաս` Համաձայնագրի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, կապահովեն, որ տվյալ անձը չլքի օդանավակայանի տարանցիկ գոտին, և կապահովեն նրա նստեցումն օդանավ։

5. Ցամաքային տարանցման դեպքում տվյալ անձը պետական սահմանում կհանձնվի հայցվող Պայմանավորվող կողմի պաշտոնյաներին, որոնք կուղեկցեն անձին նպատակակետ պետության սահման կամ տարանցիկ այլ երկիր՝ կախված դեպքից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։