Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կմուտքագրի առաջարկվող փոխադրման ժամկետների, մուտքի անցակետի և հնարավոր ուղեկցորդների վերաբերյալ տվյալները հետընդունման դիմումի «Զ» մասում, եթե այդ տվյալները հայտնի լինեն դիմումի ներկայացման պահին։ Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կպատասխանի առաջարկին հետընդունման դիմումի պատասխանում։

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը չի ներառվել հետընդունման դիմումի մեջ, հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինն այդ մասին ծանուցում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում։ Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կպատասխանի այդ առաջարկին հնարավորինս շուտ, բայց առաջարկն ստանալուց հետո առավելագույնը երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը պատասխան չստանա սահմանված ժամկետում, առաջարկը կհամարվի ընդունված։

3. Ուղեկցորդների խմբի անդամներին վերաբերվող տվյալները, համաձայն 1-ին կետի, ներառում են անունները և ազգանունները, ուղեկցորդների կոչումները և պաշտոնները, նրանց ճամփորդական փաստաթղթերի տեսակը, համարը և տրման ամսաթիվը։ Այս տվյալներին վերաբերող ցանկացած փոփոխության մասին պետք է անհապաղ ծանուցվի։

4. Ուղեկցմամբ փոխադրվող անձի վերաբերյալ գրավոր արձանագրությունը կկազմվի երկու օրինակից։ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններից յուրաքանչյուրը կպահի օրինակներից մեկը։ Արձանագրության նմուշը ներառված է սույն Արձանագրության Հավելվածում և կազմում է սույն Արձանագրության անբաժանելի մասը։

5. Եթե փոխադրման ժամանակահատվածը երկարաձգվում է իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով՝ Համաձայնագրի 11-րդ hոդվածի 4-րդ կետի համաձայն, հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը անhապաղ ծանուցում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին խոչընդոտների վերացման մասին, հենց որ դա կատարվում է, և նշում է տեղեկությունը 1-ին կետի ներքո։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։