Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Հետընդունման և տարանցման դիմումները հիմնականում կուղարկվեն Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ ՌՀԿԷՀ) միջոցով։ Անհրաժեշտության դեպքում դիմումը հնարավոր է ուղարկել փոստի, ֆաքսի կամ պաշտպանված էլեկտրոնային նամակի միջոցով։

2. Հետընդունման և տարանցման դիմումների պատասխանները և այլ հարակից հաղորդակցությունը հիմնականում կուղարկվի ՌՀԿԷՀ-ի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ուղարկել փոստի, ֆաքսի կամ պաշտպանված էլեկտրոնային նամակի միջոցով։ Այն հաղորդակցությունը, որը չի պարունակում հետընդունման կամ տարանցման ենթակա անձի անձնական տվյալներ, կարող է իրականացվել նաև հաղորդակցության չպաշտպանված տեխնիկական միջոցներով և պետք է հղում կատարի համապատասխան դիմումի համարին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։