Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

ԾԱԽՍԵՐԸ

1. Համաձայնագրի 16-րդ hոդվածի համաձայն՝ հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կփոխհատուցի հայցվող Պայմանավորվող կողմի ծախսերը, ներառյալ Համաձայնագրի 15-րդ hոդվածի 4-րդ կետի համաձայն աջակցություն տրամադրելու հետ կապված ողջամիտ ծախսերը` հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո երեսուն (30) օրացուցային օրվա ընթացքում հայցվող Պայմանավորվող կողմի հաշվին բանկային փոխանցման միջոցով: Հաշիվ-ապրանքագիրը կպարունակի համապատասխան բանկի հաշվեհամարը՝ ծախսերը փոխհատուցելու համար։ Այդ ծախսերը մասնավորապես կվերաբերեն հետևյալին.

ա) փոխադրում.

բ) կեցության ծախսեր.

գ) կացարան.

դ) հրատապ բժշկական օգնություն.

ե) անհրաժեշտության դեպքում թարգմանչի ծառայություն.

զ) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև նախապես համաձայնեցված այլ հիմնական ծախսեր:

2. Փոխհատուցման չափը կորոշվի հայցվող Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությամբ և հիմնված կլինի ծախսերի փաստացի գումարը հաստատող փաստաթղթերի վրա։

3. Հետընդունման ենթակա անձին փոխարինող ճամփորդական փաստաթղթի տրամադրման հետ կապված հնարավոր ծախսերը հոգում է փաստաթուղթ տրամադրող Պայմանավորվող կողմը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։