Գլուխ 2 · ԳՅՈՒՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Արդյունաբերորեն կիրառելիությունը
Հոդված 17. Արդյունաբերորեն կիրառելիությունը
1. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:
2. Գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության արդյունաբերորեն կիրառելիությունը պետք է բացահայտված լինի գյուտի հայտում: