Գլուխ 3 · ՀԵՂԻՆԱԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 21. Արտոնագրի նկատմամբ իրավունքը
Հոդված 21. Արտոնագրի նկատմամբ իրավունքը
1. Եթե մինչև հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է հայտատու չհամարվող այլ անձի` հայտարկված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը, ապա նշված դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տվյալ անձը կարող է`
1) շարունակել հայտի գործընթացը՝ որպես հայտատու.
2) ներկայացնել նոր հայտ նույն գյուտի համար` օգտվելով նույն առաջնությունից.
3) հետ կանչել հայտը:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված դատական ակտի համար հայց է ներկայացվել, ապա գյուտի հայտը չի կարող հետ կանչվել առանց հայցվորի համաձայնության: