Հոդված 39. Հայտի կամ դիմումի հետկանչումը
Հոդված 39. Հայտի կամ դիմումի հետկանչումը
1. Գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել պետական լիազոր մարմին ներկայացրած իր հայտը կամ ցանկացած դիմում։
2. Հայտի վերաբերյալ ներկայացրած իր ցանկացած դիմում հայտատուն կարող է հետ կանչել այն ներկայացնելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հայտը կամ դիմումը համարվում է հետկանչված՝ պետական լիազոր մարմնի կողմից դրա հետկանչման դիմումն ստանալու օրվանից։
4. Հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում տվյալ հայտով գործավարությունն ավարտելու վերաբերյալ:
5. Հայտը, որը ներառում է մի քանի արդյունաբերական դիզայն, կարող է հետ կանչվել դրանց բոլորի կամ որոշ մասի համար:
6. Մի քանի հայտատուների դեպքում հայտը կամ դիմումը կարող է հետ կանչվել միայն նրանց բոլորի գրավոր համաձայնությամբ: