Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՎԸ

Հոդված 56. Իրավունքների փոխանցումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 56. Իրավունքների փոխանցումը

1. Արտոնագրատիրոջ իրավունքներն իրավահաջորդության կարգով կամ արտոնագրատիրոջ կողմից պայմանագրով կարող են փոխանցվել այլ անձի ամբողջությամբ կամ մասնակիորեն։

2. Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցվում է արդյունաբերական դիզայնների հայտերի հիմնապաշարում կամ գրանցամատյանում և երրորդ անձանց նկատմամբ ուժի մեջ է մտնում գրանցման պահից:

3. Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումն արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում գրանցելու համար փոխանցումն իրականացնող կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝

1) իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումը.

2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի․

4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում):

4. Իրավունքի փոխանցումը ենթակա է գրանցման պետական լիազոր մարմնում Կառավարության սահմանած կարգով: Պետական լիազոր մարմնում չգրանցված իրավունքների փոխանցման մասին պայմանագիրն առ ոչինչ է:

5. Գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին տվյալները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

6. Սույն հոդվածի 1-3-րդ մասերը կիրառվում են նաև հայտատուի իրավունքների նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։