Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 51. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 51. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգումը

1. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել արտոնագրատիրոջ կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ սահմանված պետական տուրքի վճարման պայմանով:

2. Համալիր (բարդ) իրի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն՝ միայն դրանց որոշ բաղադրիչների նկատմամբ:

3. Մեկից ավելի արդյունաբերական դիզայնների արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև դրանց մի մասի համար:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է արտոնագրի գործողության ընթացիկ հնգամյա ժամկետի վերջին տարվա ընթացքում:

5. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրքի վճարման դեպքում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և սույն հոդվածի 5-րդ մասով վճարելու անհրաժեշտության ու չվճարելու դեպքում դրա հետևանքների մասին պետական լիազոր մարմինն արտոնագրատիրոջը հիշեցումով ծանուցում է ոչ ուշ, քան մինչև արտոնագրի գործողության ընթացիկ հնգամյա ժամկետի վերջին տարվա իններորդ ամսվա ավարտը։

7. Պետական տուրքերը սահմանված ժամկետներում չվճարելը կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական լիազոր մարմնի հիշեցումն անհետևանք թողնելը հանգեցնում է արտոնագրի գործողության դադարեցմանը։

8. Արտոնագրի գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող հինգ տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։

9. Արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին պետական լիազոր մարմինը գրառում է կատարում արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում, արտոնագրի մեջ (արտոնագրատիրոջ ցանկությամբ) և տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։