Հոդված 10. Ծանուցման ժամկետները
Հոդված 10. Ծանուցման ժամկետները
1. Պետական լիազոր մարմինը հայտի վերաբերյալ որևէ որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե որոշումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած՝ ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում դա ստանալ առձեռն` ուղարկման թվականից եռամսյա ժամկետում։
2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումներն ու հարցումն ուղարկվում են օրենքով սահմանված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով: Ծանուցումներն ու հարցումներն ուղարկվում են հայտատուին նրա նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե ծանուցումներն ու հարցումները հայտատուին ուղարկվել են ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում դա ստանալ առձեռն՝ ուղարկման թվականից եռամսյա ժամկետում։