Հոդված 4. Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հիմքը
Հոդված 4. Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հիմքը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվում են`
1) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված արդյունաբերական դիզայնը, որի նկատմամբ իրավունքը հաստատված է արտոնագրով.
2) Հաագայի համաձայնագրի համաձայն միջազգային գրանցում ունեցող արդյունաբերական դիզայնը` սույն օրենքին համապատասխան.
3) չգրանցված արդյունաբերական դիզայնը այն դեպքում, երբ այն հանրամատչելի է դարձել սույն օրենքին համապատասխան:
2. Սույն օրենքի համաձայն պահպանվող արդյունաբերական դիզայնին, իր ստեղծման կամ ցանկացած ձևով ամրագրման օրվանից սկսած, կարող է պահպանություն տրամադրվել նաև հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը համապատասխան` որպես արտոնագրատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձի բացառիկ իրավունքի օբյեկտի:
3. Սույն օրենքով նախատեսված իրավունքների ճանաչումը չի բացառում և չի սահմանափակում այլ իրավական ակտերով նույն անձին կամ նրա համաձայնությամբ այլ անձի տրամադրված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները, որոնք վերաբերում են մասնավորապես ապրանքային նշաններին, աշխարհագրական նշումներին, գյուտերին, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիաներին, տպագրական տառաշարերին, անբարեխիղճ մրցակցության կանխմանը:
4. Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչվում և պահպանվում են եվրասիական արտոնագրից բխող իրավունքները: