Հոդված 32. Առաջնության իրավունքի վերականգնումը
Հոդված 32. Առաջնության իրավունքի վերականգնումը
1. Եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից պետական լիազոր մարմին է ներկայացվում ուշացումով՝ առաջին հայտի ներկայացման թվականից վեց ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին, եթե նշված ժամկետի խախտումը հայտատուի կողմից եղել է նրանից անկախ հանգամանքներով:
2. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում: Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։
3. Եթե առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում, ապա պետական լիազոր մարմինը կարող է վերականգնել առաջնության իրավունքը հետևյալ պայմանները պահպանելու դեպքում․
1) համապատասխան դիմումը հայտատուն ներկայացրել է մինչև սույն օրենքի 29–րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը՝ դիմումին կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.
2) հայտատուն պետական լիազոր մարմին ներկայացրել է ապացույց այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրանքով դիմումը տվյալ հայտի ներկայացման գերատեսչություն ներկայացվել է ոչ ուշ, քան առաջին հայտի ներկայացման թվականից ութ ամիս լրանալը:
3) առաջին հայտի վավերացված պատճենը պետական լիազոր մարմին է ներկայացվել երկու ամսվա ընթացքում այն օրվանից, երբ առաջին հայտը գրանցած գերատեսչությունը հայտատուին տվել է համապատասխան պատճենը: