Գլուխ 2 · ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 23
Հոդված 23.
Ծննդյան վկայականը
Ծննդյան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը.
բ) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը.
գ) ծննդի ակտի գրառման ժամանակը և համարը.
դ) ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
ե) ծննդյան վկայական տալու ժամանակը:
(23-րդ հոդվածը 09.07.19 ՀՕ-137-Ն օրենքի 12-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.09.2019 թվականին:)