Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կառավարությունները սահմանում են.

1) անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը՝ սույն Համաձայնագրին համապատասխան.

2) անդամ պետության պետական իշխանության այն մարմինը կամ կազմակերպությունը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների սահմանման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները դրանց մասին տեղեկացնում են Հանձնաժողովին:

3. Անդամ պետության պետական իշխանության մարմինը, որը նշված է սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում, իր սահմանման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովին տեղեկացնում է ուղեկցող փաստաթղթի անվանման մասին, որից տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում:

4. Հանձնաժողովը, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում է անդամ պետություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։