Հոդված 14
Հոդված 14
1. Հետագծելիության մեխանիզմի ներդրումն իրականացվում է փուլ առ փուլ:
2. Առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը գործում է պիլոտային ծրագրի շրջանակներում:
3. Անդամ պետությունները պարտավորվում են հետագծելիության մեխանիզմի ներդրման պիլոտային ծրագրի իրագործումն սկսել սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան նշված օրվան հաջորդող ամսվա 1-ին օրը:
Հետագծելիության մեխանիզմի ներդրման պիլոտային նախագծի իրագործման ժամկետները և պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
4. Պիլոտային ծրագրի իրագործումն սկսելու օրվանից անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերի գործունեությունը պիլոտային ծրագրի շրջանակներում՝ հետագծելիության մեխանիզմի իրագործման համար անհրաժեշտ ծավալով:
5. Մշտական հիմունքներով հետագծելիության մեխանիզմն սկսում է գործել պիլոտային ծրագրի արդյունքներով ընդունված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համապատասխան:
Հետագծելիության մեխանիզմի՝ մշտական հիմունքներով գործունեության սկսման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո: