Հոդված 3
Հոդված 3
1. Հետագծելիության մեխանիզմի շրջանակներում անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումը՝ սույն Համաձայնագրին համապատասխան:
2. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջև կատարվող գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը կատարվում է կանոնավոր՝ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան:
Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված այն գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը, որոնք նախորդում են մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդ ապրանքների տեղափոխմանը, կատարվում է սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան:
3. Հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումն ապահովվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ: