Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Այն անդամ պետությունը, որի տարածքից տեղափոխվում են (տեղափոխվել են) հետագծելիության ենթակա ապրանքները, այն անդամ պետության լիազորված մարմնի հարցման հիման վրա, որի տարածք են տեղափոխվում (տեղափոխվել) այդ ապրանքները, ապահովում է այդ անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում առկա՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված՝ մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդպիսի ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրումը:

2. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված՝ մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին հարցումների ուղարկման և կատարման կարգը, ինչպես նաև տրամադրվող տեղեկությունների կազմը և դրանց տրամադրման ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հարցված տեղեկությունները տրամադրվում են հետագծելիության ազգային համակարգերում տեղեկությունների պահպանման՝ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետը չգերազանցող ժամանակահատվածի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։