Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն հետագծելիության ազգային համակարգում կիրառելու սույն Համաձայնագրով չնախատեսված, բայց դրան չհակասող առանձնահատկություններ:

2. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն իրենց տարածքում օգտագործելու սույն Համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող՝ հետագծելիության ազգային համակարգ այն ապրանքների համար, որոնք ենթակա չեն հետագծելիության սույն Համաձայնագրին համապատասխան, և որոնց շրջանառությունն իրականացվում է այդ անդամ պետության տարածքում, ինչպես նաև՝ այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների համար:

Սույն Համաձայնագրին համապատասխան ստեղծված և գործող՝ հետագծելիության ազգային համակարգի այդպիսի օգտագործումը չի կարող հիմք դառնալ այլ անդամ պետությունների տարածքներում նշված ապրանքների շրջանառության մասին տեղեկությունների տրամադրում պահանջելու համար:

3. Սույն Համաձայնագրի կիրառումը չի խոչընդոտում անդամ պետություններում այն ապրանքների, այդ թվում՝ սույն Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիության ենթակա այն ապրանքների մասին տեղեկությունների հավաքման, հաշվառման և պահպանման՝ անդամ պետություններում ներդրված և օգտագործվող այլ համակարգերի գործունեությունը, որոնց նկատմամբ, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրության համապատասխան, կիրառվում են այլ պահանջներ կամ պարտավորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։