Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով՝ ապրանքների հայտարարագրում և ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքի բաց թողման մասին դիմումի մեջ, որոնց համապատասխան՝ հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերում, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերում պետք է նշվեն տեղեկություններ ցանկով նախատեսված՝ ապրանքների չափման քանակական միավորների և հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ միավորներով արտահայտված քանակության մասին: Այդ տեղեկությունները նշվում են ապրանքների հայտարարագրերում և մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բաց թողման մասին դիմումի մեջ՝ Հանձնաժողովի կողմից ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բաց թողման մասին դիմումի լրացման համար սահմանված կարգով, իսկ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերում և ուղեկցող փաստաթղթերում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել հետագծելիության և (կամ) հետագծելիության մեխանիզմի գործունեության առանձնահատկություններ այն դեպքերի համար, երբ հետագծելիության ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում էր Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և (կամ) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված առանձնահատկություններով, կամ այդ ապրանքները բաց էին թողնվում մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

3. Հետագծելիության ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս տարանցիկ հայտարարագրում նշվում են ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը և ամսաթիվը:

Այդ ապրանքների մասին տեղեկությունները սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3- րդ կետում նշված կազմով ներառվում են Հայաստանի Հանրապետության հետագծելիության ազգային համակարգում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետության տարածք դրանց տեղափոխման պահը և ուղարկվում են այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգեր՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:

Ուղեկցող փաստաթղթի գրանցման համարի և ամսաթվի մասին տեղեկությունները նշվում են տարանցման հայտարարագրում՝ տարանցման հայտարարագիրը լրացնելու համար Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։