Հոդված 11
Հոդված 11
1. Մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխում չի թույլատրվում հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում բացակայում են՝ տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, որն առաջացել է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում.
2. Հանձնաժողովի կողմից սահմանվում է մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափության հաստատման կարգ՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով հետագծելիության ազգային համակարգում այդպիսի տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված այլ դեպքերում, և անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկատվական համակարգերի անսարքության մասին տեղեկացման կարգ:
Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
3. Անդամ պետություններն ապահովում են հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն՝ իրենց օրենսդրության համապատասխան: