Հոդված 15
Հոդված 15
1. Հանձնաժողովը ցանկացած անդամ պետության դիմումով 10 օրացուցային օրվա ընթացքում իրականացնում է անդամ պետությունների կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեության ապահովման նկատմամբ վերահսկողություն և ծանուցում է անդամ պետություններին այդ վերահսկողության արդյունքների մասին:
Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման և անդամ պետություններին այդ վերահսկողության արդյունքների մասին ծանուցման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
2. Եթե Հանձնաժողովի կողմից նման հսկողության արդյունքներով պարզվել է, որ անդամ պետություններից որևէ մեկը չի ապահովում հետագծելիության մեխանիզմի գործունեությունը, ապա մյուս անդամ պետություններն իրավունք ունեն կասեցնելու այդ անդամ պետությանը սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների կանոնավոր ուղարկումն ու սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումը:
3. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների կանոնավոր ուղարկումը և սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումն այն անդամ պետությանը, որը չի ապահովել հետագծելիության մեխանիզմի գործունեությունը, վերսկսվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ անդամ պետության կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեության ապահովումը հաստատելուց և անդամ պետություններին այդ մասին ծանուցելուց հետո:
4. Հանձնաժողովի կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեությունը չապահովելու փաստը արձանագրվելուց հետո, սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների կանոնավոր ուղարկումը և սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան տեղեկությունների տրամադրումը կասեցնելու ժամանակահատվածում տեղեկությունների ուղարկումը (տրամադրումը) կասեցրած անդամ պետություններն իրավունք ունեն, իրենց օրենսդրությանը համապատասխան, լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հետագծելիության ենթակա ապրանքների հետագծելիության ապահովման համար, որոնք այդ անդամ պետությունների տարածքներ են տեղափոխվում այն անդամ պետության տարածքից, որին տեղեկությունների ուղարկումը կասեցվել է:
Այդպիսի միջոցների պահպանումը պարտադիր պայման է այդ միջոցները ձեռնարկած անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման համար:
Մինչև Հանձնաժողովի կողմից անդամ պետության կողմից հետագծելիության մեխանիզմի գործունեությունը չապահովելու փաստն արձանագրվելը այլ անդամ պետություններն իրավունք չունեն ձեռնարկելու սույն կետում նշված լրացուցիչ միջոցները: