Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը սահմանում է.
1) ուղեկցող փաստաթղթի եզակի նույնականացմանը ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրա գրանցման համարի կառուցվածքը.
2) սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների և Հանձնաժողովի փոխգործակցության կարգը, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության նշված մարմինների, կազմակերպությունների և Հանձնաժողովի կողմից սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով փոխանցվող տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները.
3) ընդհանուր գործընթացների իրականացման կանոններն ու տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնցով կանոնակարգվում է հետագծելիության մեխանիզմը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրականացնելիս:
2. Այն դեպքում, եթե Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսվեն անդամ պետությունների կողմից էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխանակում և փոխադարձ ճանաչում, ապա Հանձնաժողովի կողմից կարող են փոփոխություններ կատարվել հետագծելիության մեխանիզմն ապահովող տեխնոլոգիական փաստաթղթերում՝ Միության շրջանակներում տեղեկատվության հավաքման և փոխանցման գործընթացների կրկնօրինակումից խուսափելու համար: