Հոդված 6
Հոդված 6
1. Հետագծելիությունը դադարում է հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված վերջին գործառնության մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու օրվանից 5 տարին լրանալուց հետո, իսկ եթե այդպիսի գործառնություններ չեն իրականացվել, ապա հետագծելիության ազգային համակարգում այն տեղեկությունների մուտքագրման օրվանից 5 տարին լրանալուց հետո, որոնք մուտքագրվել են ապրանքների այն հայտարարագրից կամ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին դիմումից, որոնցով այդ ապրանքները ձևակերպվել էին «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կամ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթից, կամ հետագծելիության ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների առնչությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ՝ պակաս տևողությամբ ժամկետի լրանալուց հետո:
2. Մինչև սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի լրանալը, հետագծելիությունը դադարում է, եթե հետագծելիության ենթակա ապրանքները հանվել են ցանկից:
3. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել այն դեպքերը, երբ հետագծելիությունը դադարում է մինչև սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալը, և հետագծելիության դադարման ժամկետները տվյալ դեպքերում:
4. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել հետագծելիության դադարման կարգ և ժամկետներ մինչև սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալը՝ հետևյալ դեպքերում.
1) հետագծելիության ենթակա ապրանքների օգտագործումը արտադրության մեջ, այդ թվում վերամշակման մեջ, անդամ պետության տարածքում,
2) հետագծելիության ենթակա ապրանքների թաղում, վնասազերծում, ուտիլիզացում կամ ոչնչացում՝ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան այլ եղանակով,
3) հետագծելիության ենթակա ապրանքների ոչնչացում և (կամ) անվերադարձ կորուստ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով,
4) հետագծելիության ենթակա ապրանքների փոխանցում՝ մանրածախ առևտրի նպատակով, կամ մանրածախ առևտրում հետագծելիության ենթակա ապրանքների իրացում,
5) Միության մաքսային տարածքից հետագծելիության ենթակա ապրանքների փաստացի արտահանում՝ «Արտահանում» մաքսային ընթացակարգին կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ հետագծելիության ենթակա ապրանքները մանրածախ առևտրի նպատակով փոխանցելու դեպքում հետագծելիության դադարումից հետո և (կամ) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնություններ կատարելու դեպքում հետագծելիությունը վերսկսվում է: