Հոդված 7
Հոդված 7
1. Հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր են.
1) ձևակերպել ուղեկցող փաստաթղթերը էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն դեպքի, երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է՝ տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, որն առաջացել է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում.
2) ներկայացնել հետագծելիության ազգային համակարգում ներառման ենթակա՝ ամբողջական և հավաստի տեղեկություններ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց շարքին չեն դասվում այն անձինք, որոնք փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրի հիման վրա, իրականացնում են հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում: