Հոդված 18
Հոդված 18
Պրուդենցիալ միջոցները
1. Չհակասելով սույն Համաձայնագրի ցանկացած այլ դրույթին՝ Պայմանավորվող կողմը չպետք է ունենա խոչընդոտներ պրուդենցիալ նպատակներով ֆինանսական ծառայություններին առնչվող միջոցառումներ իրականացնելու, ներառյալ՝ ներդրողների, ավանդատուների, ապահովագրողների կամ այնպիսի այլ անձանց պաշտպանության համար միջոցառումները, որոնց նկատմամբ ֆինանսական ծառայություններ մատուցող ձեռնարկությունն ունի ֆիդուցիար պարտականություն, կամ իր ֆինանսական համակարգի ամբողջականությունն ու կայունությունն ապահովելու հետ կապված:
2. Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմի կողմից 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցները չեն համապատասխանում սույն Համաձայնագրին, դրանք չեն օգտագործվում որպես Պայմանավորվող կողմի՝ սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորություններից խուսափելու միջոց: