Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Ազգային ռեժիմը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նմանատիպ հանգամանքներում տրամադրում է իր սեփական ներդրողներին և նրանց ներդրումներին՝ ներդրումային գործունեության մասով։

2. 1-ին կետը չի մեկնաբանվում որպես Պայմանավորվող կողմի կողմից այնպիսի միջոց ընդունելու կամ իրականացնելու համար խոչընդոտ, որով սահմանվում են նրա տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումային գործունեության հետ կապված հատուկ պահանջներ՝ պայմանով, որ այդ հատուկ պահանջները չխաթարեն սույն Համաձայնագրի ներքո նման ներդրողների իրավունքների էությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։