Գլուխ II · ՎԵՃԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 25
Հոդված 25
Փաստաթղթերի հանձնումը
1. Սույն գլխով նախատեսված արբիտրաժին առնչվող ծանուցումները և մյուս փաստաթղթերը փոխանցվում են Պայմանավորվող կողմին` ուղարկելով.
a) Ճապոնիայի համար՝ Արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական հարցերի բյուրո, և
b) Հայաստանի Հանրապետության համար՝ Էկոնոմիկայի նախարարություն:
2. Պայմանավորվող կողմը պետք է հանրության համար անմիջապես մատչելի դարձնի և ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին 1-ին կետում նշված մարմնի անվան ցանկացած փոփոխության մասին:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հանրության համար հասանելի է դարձնում 1-ին և 2-րդ կետերում նշված իր մարմնի հասցեն: