Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 20
Հոդված 20
Հարկման հետ կապված միջոցները
1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է ազդի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի՝ որևէ հարկային կոնվենցիայով նախատեսված իրավունքների և պարտավորությունների վրա: Սույն Համաձայնագրի և որևէ նման կոնվենցիայի միջև որևէ հակասության առկայության դեպքում կիրառվում է այդ կոնվենցիան՝ հակասող դրույթների մասով:
2. 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածները չեն կիրառվում հարկման հետ կապված միջոցառումների նկատմամբ: