Հոդված 7
Հոդված 7
Չհամապատասխանող միջոցներ
1. 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածները չեն կիրառվում.
a) գոյություն ունեցող որևէ չհամապատասխանող միջոցի նկատմամբ, որը, ինչպես նշված է I հավելվածի՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար նախատեսված առդիրում, իրականացվել է՝
i) Պայմանավորվող կողմի կենտրոնական իշխանության կողմից, կամ
ii) Հայաստանի Հանրապետության վարչական շրջանի կամ Ճապոնիայի պրեֆեկտուրայի կողմից.
Սույն հոդվածի նպատակով «վարչական շրջան» եզրույթը նշանակում է մարզը կամ Երևան քաղաքը.
b) գոյություն ունեցող որևէ չհամապատասխանող միջոցի նկատմամբ, որն իրականացվում է տեղական կառավարման մարմնի կողմից, բացառությամբ (a)(ii) ենթակետում նշված վարչական շրջանի կամ պրեֆեկտուրայի.
c) (a) և (b) ենթակետերում նշված որևէ չհամապատասխանող միջոցառման շարունակման կամ անհապաղ վերականգնման նկատմամբ, կամ
d) (a) և (b) ենթակետերում նշված որևէ չհամապատասխանող միջոցառման լրացման կամ փոփոխության նկատմամբ, պայմանով, որ այդ լրացումը կամ փոփոխությունը չի նվազեցնում միջոցի՝ 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխանությունը, որն առկա էր լրացումից կամ փոփոխությունից անմիջապես առաջ:
2. 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածները չեն կիրառվում որևէ միջոցի նկատմամբ, որը Պայմանավորվող կողմի կողմից ընդունվում կամ իրականացվում է II հավելվածի՝ իր համար նախատեսված առդիրում նշված ոլորտների, ենթաոլորտների կամ գործունեության առնչությամբ։
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո ընդունված և II հավելվածի՝ իր համար նախատեսված առդիրում նշված միջոցին համապատասխան՝ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողից նրա քաղաքացիության հիմքով չի պահանջում վաճառել կամ այլ կերպով տնօրինել այն ներդրումը, որ գոյություն ունի միջոցի` ուժի մեջ մտնելու պահի դրությամբ։
4. Եթե Պայմանավորվող կողմը I հավելվածի՝ իր համար նախատեսված առդիրում նշված գոյություն ունեցող չհամապատասխանող միջոցի լրացում կամ փոփոխություն է կատարում, կամ եթե Պայմանավորվող կողմը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո II հավելվածի՝ իր համար նախատեսված առդիրում նշված ոլորտների, ենթաոլորտների կամ գործունեության առնչությամբ որևէ նոր կամ ավելի սահմանափակող միջոց է ընդունում, Պայմանավորվող կողմը լրացում կամ փոփոխություն կատարելուց կամ նոր կամ ավելի սահմանափակող միջոց իրականացնելուց առաջ կամ, բացառիկ հանգամանքներում դրանից հետո՝ հնարավորինս շուտ.
a) ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին՝ ներկայացնելով նման լրացման կամ փոփոխության կամ նման միջոցի մասին մանրամասն տեղեկատվություն, և
b) մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով՝ մյուս Պայմանավորվող կողմի հետ բարեխղճորեն անցկացնում է խորհրդակցություններ փոխադարձ համոզվածություն ապահովելու նպատակով։
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է, համապատասխանաբար, I և II հավելվածների՝ իր համար նախատեսված առդիրներում նշված՝ չհամապատասխանող միջոցները նվազեցնել կամ վերացնել։
6. 2-րդ և 3-րդ հոդվածները չեն կիրառվում որևէ միջոցի նկատմամբ, որը բխում է ՄՍԻԱԱ համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունների բացառություններից կամ նվազումից, ինչը, մասնավորապես, սահմանված է ՄՍԻԱԱ համաձայնագրի 3-5-րդ հոդվածներում։
7. 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածները չեն կիրառվում որևէ միջոցի նկատմամբ, որը Պայմանավորվող կողմն ընդունում կամ իրականացնում է պետական գնումների առնչությամբ։