Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 3
Հոդված 3
Առավել բարենպաստության ռեժիմ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նմանատիպ հանգամանքներում տրամադրում է Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին՝ ներդրումային գործունեության մասով։
Առավել հստակության համար` սույն հոդվածում նշված ռեժիմը չի ներառում որևէ միջազգային համաձայնագրով նախատեսված վեճի լուծման միջազգային ընթացակարգեր կամ մեխանիզմներ։