Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կատարման պահանջների արգելքը

1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող իր տարածքում Պայմանավորվող կողմի կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողի ներդրումային գործունեության հետ կապված սահմանել կամ կիրառել հետևյալ պահանջներից որևէ մեկը կամ պարտադրել ստանձնել որևէ պարտավորություն կամ հանձնառություն.

a) արտահանել որոշակի մակարդակի կամ տոկոսով արտահայտված քանակությամբ ապրանքներ կամ ծառայություններ.

b) ապահովել հայրենական արտադրության որոշակի մակարդակ կամ տոկոսով արտահայտված քանակություն.

c) գնել, օգտագործել կամ նախապատվություն տալ իր տարածքում արտադրված ապրանքներին կամ մատուցված ծառայություններին կամ իր տարածքում ֆիզիկական անձանցից կամ ձեռնարկություններից գնել ապրանքներ կամ ծառայություններ.

d) որևէ կերպով կապել ներմուծումների ծավալը կամ արժեքը արտահանումների ծավալի կամ արժեքի հետ կամ ներդրողի ներդրումների շրջանակներում արտարժույթի ներհոսքի չափի հետ.

e) սահմանափակել իր տարածքում ապրանքների կամ ծառայությունների վաճառքը, որոնք ներդրողի ներդրումների միջոցով արտադրվում կամ մատուցվում են՝ նման վաճառքը որևէ կերպով կապելով իր արտահանումների ծավալի կամ արժեքի կամ արտարժույթի մուտքերի հետ.

f) սահմանափակել արտահանումը կամ արտահանման համար վաճառքը.

g) որպես գործադիր ղեկավարների, կառավարիչների կամ տնօրենների խորհրդի անդամների նշանակել որևէ կոնկրետ քաղաքացիություն ունեցող անձանց.

h) փոխանցել տեխնոլոգիա, արտադրական գործընթաց կամ այլ արտոնագրված գիտելիք իր տարածքում ֆիզիկական անձի կամ ձեռնարկության.

i) ընդունել՝

i) լիցենզիայի պայմանագրի ներքո ռոյալթիի կոնկրետ դրույքաչափ կամ գումար, կամ

ii) լիցենզիայի պայմանագրի ժամկետի որոշակի տևողություն,

ցանկացած լիցենզիայի պայմանագրի առնչությամբ, որն ազատորեն կնքվել է ներդրողի և իր տարածքում ֆիզիկական անձի կամ ձեռնարկության միջև՝ անկախ նրանից՝ այն ուժի մեջ է մտել, թե ոչ, եթե պահանջը սահմանվել է, կամ պարտավորության կամ հանձնառության ստանձնումը պարտադրվել է Պայմանավորվող կողմի պետական իշխանության իրականացման միջոցով.

Սույն ենթակետում նշված «լիցենզիայի պայմանագիր»-ը նշանակում է՝ ցանկացած լիցենզիայի պայմանագիր, որը վերաբերում է տեխնոլոգիայի, արտադրական գործընթացի կամ այլ արտոնագրված գիտելիքի փոխանցմանը.

j) ներդրողի՝ կոնկրետ տարածաշրջանի կամ համաշխարհային շուկայի համար կենտրոնական գրասենյակը տեղակայել իր տարածքում.

k) աշխատանքի վերցնել իր՝ որոշակի թվով կամ տոկոսով քաղաքացիների.

l) ապահովել իր տարածքում հետազոտությունների և մշակումների որոշակի մակարդակ կամ արժեք, կամ

m) ներդրողի կողմից արտադրվող ապրանքներից կամ ներդրողի կողմից մատուցվող ծառայություններից մեկը կամ մի քանիսը կոնկրետ տարածաշրջան կամ համաշխարհային շուկա մատակարարել բացառապես իր տարածքից:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող իր տարածքում Պայմանավորվող կողմի կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողի ներդրումային գործունեության հետ կապված առավելություն ստանալը կամ դրա ստանալը շարունակելը պայմանավորել հետևյալ պահանջներից որևէ մեկով.

a) ապահովել հայրենական արտադրության որոշակի մակարդակ կամ տոկոսով արտահայտված քանակություն.

b) գնել, օգտագործել կամ նախապատվություն տալ իր տարածքում արտադրված ապրանքներին կամ իր տարածքում ֆիզիկական անձից կամ ձեռնարկությունից գնել ապրանքներ.

c) որևէ կերպով կապել ներմուծումների ծավալը կամ արժեքը արտահանումների ծավալի կամ արժեքի կամ ներդրողի ներդրումների շրջանակներում արտարժույթի ներհոսքի չափի հետ.

d) սահմանափակել իր տարածքում ապրանքների կամ ծառայությունների վաճառքը, որոնք ներդրողի ներդրումների միջոցով արտադրվում կամ մատուցվում են՝ նման վաճառքը որևէ կերպով կապելով իր արտահանումների ծավալի կամ արժեքի կամ արտարժույթի մուտքերի հետ, կամ

e) սահմանափակել արտահանումը կամ արտահանման համար վաճառքը:

3. a) 2-րդ կետում ոչինչ չի մեկնաբանվում այնպես, որ խոչընդոտի Պայմանավորվող կողմին իր տարածքում Պայմանավորվող կողմի կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողի ներդրումային գործունեության հետ կապված առավելություն ստանալը կամ դրա ստանալը շարունակելը պայմանավորել իր տարածքում արտադրություն իրականացնելու, ծառայություն մատուցելու, աշխատողների վերապատրաստում անցկացնելու կամ աշխատողներ վարձելու, հատուկ շինություններ կառուցելու կամ ընդարձակելու կամ հետազոտություններ ու մշակումներ իրականացնելու պահանջի կատարման հանգամանքով:

b) 1(h) ենթակետը չի կիրառվում, երբ պահանջը վերաբերում է մտավոր սեփականության իրավունքների փոխանցմանը, որը չի իրականացվել ՄՍԻԱԱ համաձայնագրին համապատասխան ձևով։

c) 1(h) և 1(i) ենթակետերը չեն կիրառվում, երբ պահանջը սահմանվում, կամ պարտավորության կամ հանձնառության ստանձնումը պարտադրվում է դատարանի կամ մրցակցության հարցերով զբաղվող մարմնի կողմից՝ մրցակցության մասին օրենքի ենթադրյալ խախտումը վերացնելու նպատակով։

d) 2(a) և 2(b) ենթակետերը չեն կիրառվում ներմուծող Պայմանավորվող կողմի սահմանած այն պահանջների մասով, որոնք վերաբերում են արտոնյալ սակագներ կամ արտոնյալ քվոտաներ որակելու համար անհրաժեշտ ապրանքների քանակությանը։

4. 1-ին և 2-րդ կետերը, այդ կետերում նշված պահանջներից բացի, ցանկացած այլ պահանջի նկատմամբ չեն կիրառվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։