Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 15. Վարկային զեկույցները և այլ ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Վարկային զեկույցները և այլ ծառայություններ

1. Վարկային զեկույցը գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի վարկային պատմություն: Վարկային բյուրոյի կողմից վարկային պատմությունը տրամադրվում է վարկային զեկույցների ձևով:

2. Վարկային բյուրոն տվյալների բազայում առկա վարկային տեղեկատվության մշակման արդյունքում կարող է մատուցել այլ ծառայություններ: Վարկային տեղեկատվության սուբյեկտին նույնականացնող տվյալներ պարունակող այլ ծառայությունների վրա տարածվում են վարկային զեկույցների իրավական ռեժիմը կարգավորող սույն օրենքով սահմանված դրույթները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Վարկային բյուրոյի կողմից վարկային զեկույցների տրամադրման և այլ ծառայությունների մատուցման կարգը և պայմանները սահմանվում են վարկային բյուրոյի և տեղեկատվություն ստացողների միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև վարկային բյուրոյի ներքին իրավական ակտերով:

4. Վարկային բյուրոյին վարկային զեկույցների հարցումները և վարկային զեկույցների տրամադրումը, ինչպես նաև վարկային բյուրոյի կողմից այլ ծառայությունների մատուցումը հաշվառում է վարկային բյուրոն: Հաշվառման կարգը սահմանում է վարկային բյուրոն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։