Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 9. Վարկային բյուրոյի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները
Հոդված 9. Վարկային բյուրոյի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները
1. Վարկային բյուրոն Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու դեպքում պարտավոր է դրանք բացելուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին: