Գլուխ 7 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27. Վարկային բյուրոյի լուծարումը
Հոդված 27. Վարկային բյուրոյի լուծարումը
1. Վարկային բյուրոն լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
2. Լուծարման մասին որոշում կայացվելուց առաջ` առնվազն 10 օրվա ընթացքում, վարկային բյուրոն պարտավոր է փոխանցել կամ օտարել տվյալների բազան սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով սույն օրենքով նշված սուբյեկտներին: