Գլուխ 2 · ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. Վարկային բյուրոյի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը
Հոդված 7. Վարկային բյուրոյի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը
1. Վարկային բյուրոյի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով: