Գլուխ II ·
Հոդված 17. Ընկերության կանոնադրության մեջ կատարված լրացումների և փոփոխությունների, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցումը
Հոդված 17. Ընկերության կանոնադրության մեջ կատարված լրացումների և փոփոխությունների, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցումը
1. Ընկերության կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման` սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով:
2. Ընկերության կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին ծանուցելու պահից: