Գլուխ X ·
Հոդված 81. Քվեարկությունն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում
Հոդված 81. Քվեարկությունն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում
Քվեարկությունն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում իրականացվում է «ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքով, բացառությամբ խորհրդի անդամների ընտրության և սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի, երբ կիրառվում է գումարային (կումուլյատիվ) քվեարկության սկզբունքը:
«Ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքը կիրառելիս արտոնյալ բաժնետոմսերի տված ձայների քանակի հաշվարկն իրականացվում է սույն օրենքի 71 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով: