Գլուխ II ·
Հոդված 25. Բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման հետևանքով ստեղծված ընկերությունների ձևերը
Հոդված 25. Բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման հետևանքով ստեղծված ընկերությունների ձևերը
Սույն օրենքի 19, 20, 22 և 23 հոդվածներով սահմանված վերակազմավորման դեպքերում, վերակազմավորման հետևանքով ստեղծված ընկերության ձևը սահմանվում է այդ ընկերության կանոնադրությամբ: Եթե վերակազմավորված ընկերության բաժնետերերի քանակը քսանհինգից ավելի է, այն կարող է լինել միայն բաց ընկերություն: