Գլուխ X ·
Հոդված 83. Քվեաթերթիկների միջոցով կատարվող քվեարկության արդյունքների հաշվառումը
Հոդված 83. Քվեաթերթիկների միջոցով կատարվող քվեարկության արդյունքների հաշվառումը
Քվեաթերթիկների միջոցով քվեարկման դեպքում հաշվառվում են ձայներն այն հարցերի վերաբերյալ, որտեղ քվեարկողի կողմից թողնված է քվեարկման միայն մեկ տարբերակը: Նշված պահանջի խախտմամբ լրացված քվեաթերթիկները համարվում են անվավեր և ձայների հաշվառման ժամանակ հաշվի չեն առնվում: Եթե քվեաթերթիկը բովանդակում է քվեարկության դրված մի քանի հարցեր, նշված պահանջի խախտումը մեկ կամ մի քանի հարցի նկատմամբ չի բերում ամբողջ քվեաթերթիկի անվավեր ճանաչելուն: