Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 18. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2006-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 18. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ապահովագրության պայմանագիրն անվավեր է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչվելու ուժով (վիճահարույց պայմանագիր) կամ անկախ այդ ճանաչումից (առ ոչինչ պայմանագիր):

2. Ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է, եթե`

ա) այն կնքվել է ապահովագրական պատահարից հետո.

բ) ապահովագրության օբյեկտ է համարվում ապահովագրության պայմանագրի կնքման պահին դատարանի որոշմամբ բռնագանձման ենթակա գույքը.

գ) ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել այնպիսի իրադարձություն, որը չունի կայացման հավանականություն և պատահականություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կուտակային ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել պայմանագրային ժամկետի ավարտը.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։