Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. ԱՊԱՀՈՎԱԳՐական միուԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. ԱՊԱՀՈՎԱԳՐական միուԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ապահովագրողներն իրենց գործունեությունը համակարգելու, իրենց անդամների շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և ապահովագրողների այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին չհակասող ապահովագրողների միություններ և անդամակցել դրանց:
2. Ապահովագրողների միությունները չեն կարող ապահովագրական գործունեություն իրականացնել և լինել նրանց մասնակից: Ապահովագրողների միությունները և ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցումից հետո այդ մասին ծանուցում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ կենտրոնական բանկ): (6-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)