Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ և ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ
Հոդված 13. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ և ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ
1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
2. Ապահովագրողի լուծարումը կարող է օրենքով սահմանված կարգով գրանցվել միայն տվյալ ընկերության կողմից ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների և պետության (պետական տուրքերի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին կենտրոնական բանկի տեղեկանքը ներկայացնելուց հետո:
3. Ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(13-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)